Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ

Շնորհավորանք մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ

Շնորհավորանք մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ

Սիրելի գործընկերուհիներ և ուսանողուհիներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ: Կնոջ, աղջկա նկատմամբ հարգանքն ու սերը դարերի խորքից է գալիս: Դրա ակունքները կանանց գեղեցկությունն ու քնքշանքը չեն միայն: 

 

Անուրանալի է ձեր դերակատարությունը մեր ժողովրդի ձեռքբերումների, մշակութային արժեքների ստեղծման, պատմական դժվարին պահերին տոկունության ու ոգու ամրության պահպանման գործում:

 

Առաջին հերթին ձեր նվիրումի և առաքինության շնորհիվ են պահպանվում մեր ազգային  լավագույն ավանդույթները, հայոց ընտանիքի ամրությունը, որոնք առողջ հոգով և մտքով սերունդ դաստիարակելու հիմքն են: 

 

Հրաշալի այս տոնի առթիվ ձեզ գարնանային հմայք ու տրամադրություն եմ մաղթում:

 

Թող ձեր բոլոր օրերը լեցուն լինեն խինդով, ձեր հոգիներում մշտապես թագավորեն լույսն ու ջերմությունը:

 

Թող ձեր կյանքում պակաս կարևոր տեղ չունենան մասնագիտական ու աշխատանքային հաջողությունները, մեր անկախ երկրի արժանապատիվ քաղաքացի լինելու ձգտումը: 

 

Մաղթում եմ ձեզ անձնական հարատև երջանկություն, առողջություն, սեր եւ բեղմնավոր գործունեություն:

 

Թող ի կատար ածվեն ձեր բոլոր նվիրական երազանքները:

 

Հեղինակ. Դերենիկ Հ. Դումանյան ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ